1in.am - ը գրում է`

 1018471732Չինաստանի Շանժաո քաղաքի բնակչին կողոպտել են և գումարի հետ միասին տարել նրա բանկային երկու գրքույկները: Տուժածը մոտակա բանկ է դիմել՝ կորստի մասին հայտարարություն տալու համար, և այնտեղ հանդիպել է կողոպտչին, ում ձեռքում են եղել կորած բանկային գրքույկները: Բանկի աշխատակիցների օգնությամբ գողին հնարավոր է եղել տեղում ձերբակալել՝ գրում է RIA Novosti-ն:

«Այսպիսի անհավանական զուգադիպության ես երբեք չեմ առնչվել: Կողոպտիչն ու տուժածը հանդիպել են բանկում, մեկը ցանկանում էր գումար ստանալ, մյուսը հայտարարում էր կորստի մասին: Գողը տեղում ձերբակալվել է»,- պատմել է բանկի աշխատակիցը:

Գողին հաջողվել է ձերբակալել բանկի աշխատակցի զգոնության շնորհիվ: Վերջինս նկատել է, որ բանկային գրքույկի վրա նշված անուն-ազգանունը համընկնում է այն մարդու անվան և ազգանվան հետ, ով բանկին էր դիմել՝ հայտարարելու կորստի մասին: Չարագործը, զգալով վտանգը, շարժվել է դեպի ելքը, սակայն նրան չի հաջողվել փախչել:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել