20142510-pump-post1in.am-ը գրում է․

Մինչև Հելոուինը մնացել է ընդամենը մեկ շաբաթ, այնպես որ՝ աստղերը իրենց հարազատների հետ շարունակում են պատրաստվել տոնին: Նախօրեին Քրիստինա Ագիլերան իր փեսացուի՝ Մեթ Ռաթլերի և 6-ամյա որդու՝ Մաքսի հետ ուղևորվել է Լոս Անջելեսի Mr. Bones Pumpkin Patch շուկա՝ գրում է Spletnik.ru-ն:

33-ամյա երգչուհու սև երկար զգեստով է, վանդակավոր վերնաշապիկով և սև կոշիկներով: Նրա սիրեցյալը հագել է մոխրագույն սվիտեր, ջինսե տաբատ և սպորտային կոշիկներ:

Հարկ է նշել, որ Ագիլերան այս տարվա օգոստոս ամսին Մեթին պարգևել է դուստր: Սակայն երգչուհին չի պատրաստվոմ հրաժարվել իր կարիերայից և շարունակում է մասնակցել The Voice-ի ութերորդ սեզոնին:

Դրանից բացի, Քրիստինան այժմ աշխատում է իր նոր ստուդիական ալբոմի վրա: Նրա վերջին՝ Lotus սկավառակը թողարկվել է 2012-ին:

ратлер

ратлер-22

макс-34

агилера-444

агилера-444

агилера-343

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել