Արմենչիկի նորամուծությունն արժե 7000 ԱՄՆ դոլարSlaq.am-ը գրում է․

Արդեն հայտնի է դարձել, որ երգիչ Արմենչիկը պատրաստվում է նորամուծություն անել շոու-բիզնեսում և որոշել է Նոր Տարվա գիշերը համերգ տալ Դուբայում, ոչ ավել ոչ պակաս «GRAND HYATT DUBAI» հյուրանոցում, որը համարվում է Դուբայի լավագույն և շքեղ հյուրանոցներից մեկը:
Եթե Երևանում Արմենչիկի համերգի տոմսերի գինը տատանվում է 10 հազար դրամից մինչև 50 հազար, ապա, Դուբայի համերգի համար սահմանված է աստղաբաշխական գներ բոլոր տեղերի համար:

Ինչպես հայտնի դարձավ Slaq.am-ին, Արմենչիկի համերգի տոմսն արժե 600 ԱՄՆ դոլար, սակայն համերգին ներկա գտնվելու համար ավելի մեծ փորձություն է սպասվում, քանի որ «GRAND HYATT DUBAI» հյուրանոցում Ամանորին յոթ օր հանգրվանելը ձեզանից կխլի համերգի տոմսն էլ ներառյալ 7000 ԱՄՆ դոլար, որը չափազանց մեծ գումար է, իսկ եթե չեք ցանկանում այս հյուրանոցում լինել, ապա կարող են Ձեզ տեղավորել 4 աստղանի հյուրանոցում և տալ հնարավորություն համերգին մասնակցելու:

Այս թեմային Slaq.am­-ն իր առաջիկա հրապարակումներում կրկին կանդրադառնա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել