Replik.am-ը գրում է․

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ Ուկրաինայի կենտրոնական և  հարավային մարզերում ուժեղ քամով ուղեկցվող ձյան պատճառով 226 բնակավայր է հոսանքազրկվել:

Հայտնվում է, որ հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով էներգափոխանցման գծերի պաշտպանական համակարգերի գործարկման արդյունքում 5 մարզերում 226 բնակավայր է հոսանքազրկվել:

Խոսքը Օդեսայի, Նիկոլաևսկի, Կիրովոգրադի, Խերսոնսկի և Չերնիգովսկու մարզերի մասին է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել