Life.panorama.am-ը գրում է․

Ընթացիկ տարվա 9 ամիսներին երրորդ և ավելի երեխայի միանվագ նպաստ է ստացել 4 հազար 602 քաղաքացի
2014 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի միանվագ նպաստի համար դիմել է 24 հազար 398 քաղաքացի: Այս մասին Life.panorama.am-ին տեղեկացրեց  Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի մամուլի քարտուղար Արամայիս Շահբեկյանը: Նրա խոսքով՝ քաղաքացիներից ստացված դիմումներից 4 հազար 602 -ը վերաբերում է  երրորդ և ավելի երեխային միանվագ նպաստ տրամադրելուն, այդ թվում, 169-ը՝  5 և ավելի երեխայի համար:
 
Նշենք, որ երրորդ և չորրորդ երեխայի միանվագ նպաստի համար նախատեսված  է 1 մլն դրամ, որից  500 հազարը ծնողին տրվում է միանվագ, իսկ մյուս 500 հազարը փոխանցվում է բացված ընտանեկան դրամագլխի հաշիվ: Ծնողներն այդ գումարը կարող են ծախսել երեխայի առողջապահական, կրթական խնդիրներ լուծման նպատակով: Բացի այդ, եթե ընտանիքն ունի հիպոթեկային վարկ, ապա այդ գումարը կարող են ծախսել, այն մարելու նպատակով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել