«Deutsche Welle». «Ադրբեջանի իշխանությունները մտադիր չեն ազատ արձակել Լեյլա Յունուսին»Panorama.am-ը գրում է․

Գերմանական առաջատար «Deutsche Welle»-ի ռուսալեզու ծառայությունը անդրադարձել է ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի ձերբակալությանը, ինչպես նաև կալանավորման ժամկետի երկարաձգմանը մինչև 2015 թվականի փետրվարի վերջ` շեշտելով, որ Ադրբեջանի իշխանությունները մտադիր չեն ազատ արձակել իրավապաշտպանին:

Հղում անելով միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հայտարարություններին` պարբերականը նշում է, որ Յունուսի ձերբակալությունը հանդիսացավ իշխանությունների կողմից երկրում ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ սկսված հետապնդումների կուլմինացիոն փուլը:

Անդրադառնալով Լեյյա Յունուսի գործունեությանը` պարբերականը առանձնահատուկ շեշտադրում է նրա կողմից հայ գործընկերների հետ հանրային դիվանագիտության ոլորտում կատարված աշխատանքները` հավելելով, որ Յունուսն առաջին էր, որ 90-ականների սկզբում Արցախյան պատերազմի մեկնարկից ի վեր կազմակերպեց հայ և ադրբեջանցի մտավորականների հանդիպում:

«Դա անչափ տպավորիչ իրադարձություն էր: Չեք պատկերացնի, թե ինչպիսի համարձակ քայլ էր ադրբեջանցի հասարակական գործիչների համար: Հանդիպումը տեղի ունեցավ Ղազախի շրջանում: Ավելի քան մեկ րոպե լռությամբ միմյանց երկու տարուց ավել չտեսած, և սերտ կապեր ունեցող մարդիկ պարզպես նայում էին մեկ մեկու: Այդ ամենին հետևեց բուռն գրկախառնություն»,- պարբերականին պատմում է Լեյլա Յունուսի ընկեր, ռուս իրավապաշտպան Սվետլաննա Գաննուշկինան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել