Shamshyan.com-ը գրում է․
Այսօր` հոկեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Ոսկետապ-Վեդի ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Արարատի մարզի Արալեզ գյուղի բանկիչ, 55-ամյա Սերյոժա Ասատրյանի վարած ГАЗ 53 մակնիշի 26 ԼԼ 147 համարանիշի և նույն մարզի` Արարատ գյուղի բնակիչ, 49-ամյա Արսեն Սիրեյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 34 ՕR 794 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի վարորդ Ա. Սիրեյանն ու ուղևորներ` Արարատ գյուղի բնակիչ, 41-ամյա Աննա Արզումանյանը, Կապան քաղաքի բնակիչներ` 26-ամյա Ջուլիետա Արզումանյանը, 59-ամյա Մարետա Ջահանգիրյանը, 1-ամյա Ալեքս Զաքարյանը, Արարատ գյուղի բնակիչ, 45-ամյա Նելլի Արզումանյանը և անչափահաս Մոնիկա անունով աղջնակը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կետնրոն, որտեղից Ն. Արզումանյանը տեղափոխվել է Արտաշատի հիվանդանոց:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ