Replik.am-ը գրում է․

Ինչպես տեղեկանում ենք արտասահմանյան ԶԼՄ-ներից, Եվրամիությունը Էբոլա վիրուսի դեմ պատվաստանյութի հետազոտման համար հատկացրել է 24.4 մլն եվրո:

Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացող Ժոզե Մանուել Բարոզուն հայտնել է. «Հետազոտություններն ուղղված կլինեն համաճարակը զսպելուն և բուժանձնակազմի պաշտպանությանը, առաջին հերթին՝ պատվաստանյութի մշակմանը»:

Նշենք նաև, որ Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ ԵՄ-ն կհատկացնի անձնակազմ, գումարներ և միջոցներ՝ վարակված շրջաններից բժիշկների տարհանման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել