Replik.am-ը գրում է․

Ինչպես հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները, Միացյալ ազգերի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) հաստատել է, որ Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը պատկանում է Ուկրաինային։

Ուկրաինայի ԱԳ փոխնախարար Սերգեյ Կիսլիցան Twitter-ի իր էջում գրել է.  «ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Ղրիմի Ինքնավար Հանրապետության պատկանելությունն Ուկրաինային, ինչ էլ որ Ռուսաստանը չասի և ինչպես էլ չարդարանա»:

Ըստ նրա՝ այդ որոշմանը դեմ են քվեարկել 25 մասնակից երկրներից միայն 3-ը՝ Ռուսաստանը, Կուբան և Չինաստանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել