Tert.am-ը գրում է․

Եռյակի՝ այսօր տեղի ունեցած հանրահավաքը Ազատության հրապարակում, ինչպես նախորդ անգամ, եզրափակվեց մասնակիցների երթով, որի սկզբնամասը, վերջնամասն ու կողային մասերը առնված էին մի հսկայական եռագույնի մեջ, ինչը նաև երթի մասնակիցներին սովորական անցորդներից էր սահմանազատում: Որոշ փողոցներում ՝ մասնավորապես, Մաշտոցի սկզբնամասում երթի մասնակիցներ «Մի-ա-ցում» և այլ կարգախոսներով սկսեցին նաև ծափահարել, իսկ որոշ պատշգամբներից իրենց նայող քաղաքացիներին դիմում էին միանալու կոչերով։ 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը և ԲՀԿ մյուս առաջնորդները բոլոր չորս կողմերից օղակված էին ամրակազմ երիտասարդներով: 

Երթն անցնում է Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել