Ladynews.am-ը գրում է․

Ծանոթությունների ծառայությունների անցկացրած նոր հետազոտությունները ցույց են տվել, որ որքան մեծ է տղամարդու ոտքի չափսը, այդքան քիչ է նա հակված պահպանելու հավատարմություն իր երկրորդ կեսի նկատմամբ:

Այսպես, ամենահավատարիմն ուժեղ սեռի այն ներկայացուցիչներն են, որոնց կոշիկի չափսը 40-42 է: Իսկ ահա սկսած ոտքի 43 չափսից տղամարդկային հավատարմությունը համամասնորեն նվազում է:

Հետազոտության ղեկավարներից մեկը` Մայք Թեյլորը, մեկնաբանել է. «Չնայած ոմանք պնդում են, թե չկա որևէ կապ ոտքի չափի և մարմնի մնացած մասերի միջև, այդուհանդերձ, թվում է, որ սերտ համամասնություն կա ամուսնուն դավաճանելու ցանկության և կոշիկի չափսի միջև»:

Օրինակ, Բիլ Քլինտոնը, որին վերագրվում են բազմաթիվ դավաճանություններ, ունի 45 չափսի ոտք, գրում է The Hindustan Times-ը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել