9518494031in.am-ը գրում է․

Բուլղարացի հնագետները Սվիշտով քաղաքում պեղումների ժամանակ հայտնաբերել են անտիկ կայսերական նստավայր, որն ակտիվ օգտագործվել է 2-6-րդ դարերում: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով արշավախմբի ղեկավարի տեղակալ Պավլինա Վլադկովային:

Հնագետը ենթադրում է, որ նստավայր են այցելել Հռոմի կայսրեր Ադրիանը (Հռոմի կայսրը 117-138թթ.), Սեպտիմիոս Սևերոսը (193-211թթ.) ու Կարակալլան (211-217թթ.), ինչպես նաև սենատորներ ու կայսերական ընտանիքների անդամներ:

«Պեղումների ժամանակ հայտնաբերվել է ավելի քան 1000 իր, այդ թվում՝ դրամներ, կերամիկա, մարմարե զարդեր: Բացառիկ արժեքավոր են 2-րդ դարի բրոնզե արձանները, որ պահվել են լարարիումներում»,- ասել է Վլադկովան:

Սվիշտովայում պեղումները շարունակվել են հուլիսից հոկտեմբեր ընկած հատվածում:
Պեղումներին մասնակցել են նաև լեհ հանգետներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել