Tert.am-ը գրում է․

Հայ-լիտվական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում, և երկու երկիրն էլ շահագրգռված են ո´չ միայն պահպանելու հարաբերությունների դինամիկան, այլև՝ զարգացնելու այն: Հայ- լիտվական կապերը հետայսու կշարունակեն ընթնանալ խորացման և ընդլայնման ուղով: Լիտվան այն երկիրն է, որ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Դա փաստում է Լիտվայի պետության և ժողովրդի հավատարմությունը համամարդկային անվիճարկելի արժենքերին և արդարության գաղափարին»,- ՀՀ ԱԳՆ-ում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա ընդգծեց, որ երկկողմ հանդիպման ժամանակ արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության, տնտեսական համագործակցության, կրթական և մշակութային կապերի ամրապնդման հարցեր: Այս առնչությամբ կողմերը կարևորել են համատեղ բիզնես ֆորումների և ցուցահանդեսների կազմակերպումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել