«Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը ԵՄ ֆինանսավորմամբ 60-70 մլն եվրոյի վարկային ծրագիր է իրականացնում Հայաստանում, որից օգտվում են շուրջ 1100 փոքր ու միջին ձեռնարկություններ:

ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսը «Ժամանակի» հետ հարցազրույցում ասաց, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումը չի անդրադառնա Հայաստանում ՎԶԵԲ-ի ծրագրերի վրա:

Մարկ Դևիսի կարծիքով՝ «Հայաստանի մաքսային և հարկային վարչարարությունը անհավասար պայմաններ է ստեղծում ՓՄՁ-ների ու խոշոր բիզնեսի համար»: Նրա խոսքերով՝ եթե հարկային ու մաքսային վարչարարությունը հավասար պայմաններ ստեղծեր ՓՄՁ-ների համար, վերջիններիս համար շատ ավելի հեշտ կլինի անցնել բաց ռեժիմի, այսինքն՝ դուրս գալ ստվերից»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել