«Ազգային ժողովի պատգամավորներն արդենլրացրել են 2013 թվականի գույքի և եկամուտներիիրենց հայտարարագրերը։ Ըստ նրանց լրացրածտվյալների` Ազգային ժողովում կան թվով 19`դոլարային միլիոնատեր պատգամավորներ։

Նրանցից 9-ը ՀՀԿ խմբակցության անդամներ են, 9-ը`ԲՀԿ, և միայն մեկը` անկուսակցական (ԱրայիկԳրիգորյանը)։

2013 թվականի վերջի դրությամբ ՀՀ Ազգային ժողովի բոլոր պատգամավորները միասինունեցել են (հայտարարագրել են) 49.1 միլիարդ դրամ, 80.7 միլիոն դոլար և 27.1 միլիոն եվրո։Այս ամենը դոլարային արտահայտությամբ կազմում է 235.1 միլիոն դոլար։ 2013 թվականիվերջին այդ գումարը կազմել է 172.7 միլիոն դոլար։

Այսինքն, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների դրամական միջոցների ծավալը տարվաընթացքում աճել է 62.4 միլիոն դոլարով կամ 40%-ով։

Ամենահարուստ խմբակցությունը ԲՀԿ-ն է, որին բաժին է ընկնում 163.6 միլիոն դոլար, իսկ ԱԺամենահարուստ պատգամավորը` նույն խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ումհայտարարագրած միջոցները կազմում են 134.2 միլիոն դոլար»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել