1in.am -ը գրում է`

Արդեն շուտով Շակիրան և նրա ամուսինը՝ ֆուտբոլիստ Ժերար Պիկեն երկրորդ անգամ ծնողներ կդառնան, գրում է Spletnik.ru-ն: Այդ կապակցությամբ Շակիրան ասել է. «Միլանի համար եղբոր ծնունդը իսկական նվեր կդառնա»:

Երգչուհին ավելացրել է նաև, որ դստեր մասին է երազում:

«Ես իհարկե ցանկանում եմ աղջիկ ունենալ: Կապրենք, կտեսնենք, որ ոք չգիտի, թե վաղը ինչ է տեղի ունենալու: Ներկա պահին ես երջանիկ եմ, քանի որ տղաներին էլ եմ սիրում»,- անկեղծացել է Շակիրան:

Ընդ որում, նա բոլորովին վերջերս հայտարարել է, որ պատրաստէ Պիկեի համար թեկուզ 20 երեխա ունենալ:

Շակիրան պատմել է, որ մարզիկը Միլանի դաստիարակությամբ շատ է զբաղվում. «Նա միշտ այնտեղ է, որտեղ հարկավոր է և անում է այն, ինչ խնդրում են: Պատկերացնել չեմ կարող, թե ինչ կլիներ, եթե նա կողքիս չլիներ: Ընտանիքը նրա համար շատ կարևոր է: Նա իսկական ընտանիքի տղամարդ է: Մենք նույն արժեքներն ենք գնահատում: Եվ դա շատ կարևոր է, ինչի շնորհիվ էլ մեր հարաբերությունները այդքան յուրահատուկ են»:

Шакира с сыном Миланом

Шакира с сыном Миланом

Жерар Пике и Шакира

Жерар Пике и Шакира с сыном

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել