berlusconi152way-b961c2f1f12860ba694cfded07c9643538260c0c1in.am -ը գրում է`

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է իր քաղաքական կարիերան շարունակելու մտադրության մասին: Այս հայտարարությունը նա արել է «Առաջ, Իտալիա» աջամետ կուսակցության սենատորների հետ հանդիպման ընթացքում, որի առաջնորդը նա է հանդիսանում, հաղորդում է La Stampa-ն:

Բեռլուսկոնին հայտարարել է, որ հույս ունի, որ իր կուսակցությունը կհաղթի հաջորդ խորհրդարանական ընտրություններին: «Ես խաղի մեջ եմ մնում, որպեսզի վերադառնամ և հաղթեմ: Այն ամենից հետո, ինչ ես արել եմ ի կյանքում, ես չեմ կարող հենց այնպես հեռանալ քաղաքական արենայից»,- նշել է 78-ամյա քաղաքական գործիչը:

«Ես ամբողջ օրերով աշխատում եմ, քանի որ ցանկանում եմ, որպեսզի «Առաջ, Իտալիա» կուսակցությունը, թարմացված և հզորացած, վերադառնա և հաղթի ընտրություններում»,- ավելացրել է նա:

Սենատոր Պաոլո Ռոմանիի խոսքերով՝ Բեռլուսկոնին իր համոզվածությունն է հայտնել, որ Մաթեո Ռենցիի ղեկավարած կառավարությունը կդիմանա մինչև 2018թ.: Այդ պատճառով էլ, նախկին վարչապետի խոսքերով, բավական ժամանակ կա կուսակցությունը վերակազմավորելու և հաղթելու համար:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել