38758051in.am-ը գրում է`

2013-ին աշխարհում տուբերկուլյոզով 9 միլիոն մարդ է հիվանդացել, որոնցից 1,5 միլիոնը մահացել է: Այս տվյալները ներառված են 2014-ի տուբերկուլոզի դեմ գլոբալ պայքարի վերաբերյալ զեկույցում, որը հրապարակել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): Զեկույցում նկարագրվում են 202 երկրներում և տարածքներում տիրող իրադրությունը, գրում է TASS-ը:

Ինչպես նշվում է փաստաթղթում՝ տարեկան հիվանդությամբ վարակվողների թիվը, որը մահացությունների թվով ՁԻԱՀ-ից հետո երկրորդ տեղն է զբաղեցնում, աճել է մինչև կես միլիոնը: 9 միլիոն հիվանդների կեսը (56%) բնակվում է Հարավ-Արևելյան Ասիայի երկրներում և Խաղաղ օվկիանոսի երկրներում: Մնացած կեսի մեկ քառորդն էլ Աֆրիկայում է բնակվում: Այնպիսի երկրներում, ինչպիսիք են Չինաստանը կամ Հնդկաստանը, հիվանդների թիվը 24 և 11 տոկոս է կազմում:

ԱՀԿ-ի գնահատականներով՝ աշխարհում տուբերկուլյոզով հիվանդ 3 միլիոն մարդ որևէ զեկույցների մեջ ընդհանրապես ընդգրկված չեն, քանի որ նրանց մոտ հիվանդությունը կամ չի ախտորոշվել, կամ նրանց բնակության երկիրը վիճակագրության մաս չի կազմում:

Այս հիվանդությունից անցած տարի մահացածների 60%-ը տղամարդիկ են: Հիվանդությունից մահացած 510 հազար կանանց երեք քառորդը վարակված են եղել ՁԻԱՀ-ով:

ԱՀԿ-ի հաշվարկներով տուբերկուլյոզի սովորական տեսակի բուժումը մեկ հիվանդի համար անցած տարի 100-500 դոլար է կազմել:
Զեկույցում նշվում է նաև, որ տուբերկուլյոզից մահացության դեպքերը շարունակում են տարեկան կրճատվել 1,5 տոկոսով, իսկ 1990-ից սկսած՝ 45%-ով: Ընդհանուր առմամբ 2000-2013թթ, ճիշտ ախտորոշման բուժման շնորհիվ հաջողվել է փրկել տուբերկուլյոզով հիվանդ 37 միլիոն մարդու կյանք:

ԱՀԿ-ն ուշադրության է հրավիրում տուբերկուլյոզի դեմ պայքարի համար ֆինանսական ոչ բավարար միջոցների վրա: Կազմակերպության տվյալներով՝ այդ նպատակով տարեկան 8 միլիարդ դոլար է անհրաժեշտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել