Բոլոր ժամանակների ամենահայտնի սպանված «օրենքով գողերը» (ֆոտո)Armlur.am-ը գրում է․

Armlur.am-ը ներկայացնում է քրեական աշխարհի թագավորների՝ «օրենքով գողերի» ամենաաղմկահարույց սպանությունները։  2007 թվականի մարտի 20-ի լույս 21-ի գիշերը սպանվեց Նիկոլաև քաղաքի վերջին «օրենքով գողը»՝ Պարպուրան։ Սպանությունից մի քանի տարի առաջ նա կասկածվում էր իր մրցակից Լապյուկայի սպանության մեջ, բայց դատարանն արդարացրել էր նրան։ Պարպուրայի սպանությունից հետո Նիկոլաև քաղաքում այլևս չկան կազմակերպված հանցավոր խմբավորումներ ու կարկառուն քրեական հեղինակություններ։ 


2006-նի հունիսի 15-ին սպանվեց Իգոր Իլչենոկոն՝ Իգրիվի մականունով։ Նա Տալյատիում գտնվող «Ալդիս-Լադա» մեքենաների ընկերության և «1000 մանրունք» առևտրի կենտրոնի սեփականատերն էր, ինչպես նաև վերահսկում էր ավտոդիլերությամբ զբաղվող խոշոր մի ընկերություն։ Քիլլերը գնդակահարեց Իլչենկոյին, երբ վերջինս գտնվում էր սեփական առագաստանավի վրա, որը խարիսխ էր գցել գետի ափին։ 

2003թ. Կլին քաղաքում ինքնաձիգից գնդակահարեցին Անդրեյ Պավլովսկուն, ընդ որում, չմոռացան նաև ստուգիչ կրակոց արձակել վերջինիս գլխին։ 


2011 թվականին Դոնի Ռոստովում գնդակահարվեց ազգությամբ հայ «օրենքով գող» Էդիկ Միրզախանյանը, ով Կրասնոդարյան երկրամասում գործող «Կանևսկիե» էթնիկական կազմակերպված հանցավոր խմբավորման պարագլուխներից մեկն էր։ Քիլլերը կրակել էր Միրզախանյանի ծոծրակին, երբ վերջինս գնումներ անելուց հետո քայլում էր դեպի իր ջիպը։ 

0e80f326b73ec36d38a65b0539d70ff1

Վիկտոր Սլոկան, ով ավելի հայտնի էր Վիտյա Մուրմանսկի մականունով, զոհվեց 2000թ. հոկտեմբերին՝ սեփական տան մոտ տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում, որի ժամանակ նա փորձում էր փրկվել ինքնաձիգերով զինված երկու անծանոթներից, բայց դա նրան չհաջողվեց։  Վիտյա Մուրոմսկին «Հյուսիս-արևմտյան առևտրային ընկերություն», «Եվրոտեկս», «Եվրոմարկետ» ԲԲԸ-երի հիմնադիրն էր։ 

5595512c3f907581c479027b2fea348d

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել