Newmag.am-ը գրում է․

պատը քանդելու մասին

Շոու-բիզնեսից կարելի ա էդքան չխորանալ, ուղղակի շոու-բիզնեսն էդքան չկա էլ, որ իրա մասին էդքան խոսանք: Հիմա` կոմերցիան. երգիչ-երգչուհիները ստեղի կոմերցիան խառնում են դրսի կոմերցիայի հետ ու ստեղի կոմերցիայից ելնելով` շատ անճաշակ երգեր են էթում: Ու ստացվում ա, որ իրանց դաստիարակում ա լսողը: Նենց որ ավելի ճիշտ կլինի դուք դաստիարակեք լսողին, քան թե լսողը` ձեզ: Որտև երբ որ մենք նոր էինք սկսել, որ ամեն ինչ անեինք ըստ ժողովրդի պահանջարկի, մենք ռեփ չէինք երգի` նամանավանդ ժարգոնով: Ոչ ոք չէր պատկերացնում, որ տենց բան կարա լինի, իսկ մենք քանդեցինք էդ պատը ու մենք ուզում ենք, որ նոր ջահելությունը մեր նման բոլոր անհնարին պատերը քանդի:

չուզողների մասին

Մեզ շատ ուրախացնում ա, որ շոու-բիզնեսում լիքը մարդ կա, որ ձևացնում ա, որ մեզ շատ ա սիրում, հարգում ա, բայց ինքը իրականում ի՞նչ ա` չուզո՞ղ: Ու անդրադառնալով ընդհանրապես չուզողներին, ում արյան մեջ ա էդ չուզողությունը` ասենք, որ էն մարդիկ, ովքեր սկզբում դեմ էին դուրս գալիս ու արգելում էին մեր արածները, հիմա գալիս ու … էդ ամեն ինչը մենք շատ լավ նկատում ենք, մարդիկ կարող ա կարծեն, որ մենք միամիտ ենք, բայց դրանից իրանց լավ չի լինում, եթե ոչ վատ: Ու էդ ամեն ինչը իրանք իրանց շահից ելնելով չեն անում, իրանք պռոստը չուզող են` թե ինչ ա երկու հասարակ տղա քուչից հասան ինչ-որ բանի:

անձնական կարծիքի մասին

Նոր ջահելությանը կարելի ա խրախուսել` ասելով, որ իրանք ուշադրություն չդարձնեն կողքինների կարծիքներին, այսինքն` եթե իրանք համոզված են, որ իրանք ճիշտ ուղու վրա են, թող միշտ առաջ գնան: Եթե հիշեք մեր սկզբի երգերը, ընդեղ հումորայինը շատ էր, ու կողքիններին եթե լսեինք, մենք պիտի էդ ամեն ինչը ավելի շատացնեինք: Բայց ոնց տեսաք` մենք ժամանակի ընթացքում գտանք մերը ու հասկացանք, որ մենք դրա համար ենք ծնված: Ընդհանրապես ոչ միայն շոու-բիզնեսում, բոլոր բնագավառներում էլ շատ կարևոր ա, որ դու չկորցնես քո ինդիվիդուալիզմը, քո անձնական կարծիքը:

մենթալիտետի մասին

Վերցնենք հենց նույն աղջիկ ընտրելը: Մենթալիտետ գոյություն ունի, մարդիկ հատուկ գնում գեշ կնիկ են առնում, որ հետո ինքը ուշադրություն չդարձնի, որ մարդը գնում ա լևի: Էդ կա, բայց ամեն ինչ կամաց-կամաց փոխվում ա, ու նոր ջահելության մեջ լիքը տղեք կան, որ շատ ժամանակակից մտածելակերպ ունեն ու դուխով են: Էնքան դուխով, որ քո ընկերուհուն ոչ ոք չկարողանա բան ասի, որ թողես քո ընկերուհին կարճ հագնի, որտև իրա ոտերը սիրուն ա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել