Հայաստանում հեղափոխության վերաբերյալ հարցը դեսպանը համարեց քննականArmlur.am-ը գրում է․

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն այսօր ամփոփեց Հայաստանում իր գործունեության 4 տարիները: Նրա խոսքով` Հայաստանի և Ֆրանսիայի միջև այս տարիների ընթացքում բոլոր ոլորտներում համագործակցության դրական ցուցանիշներ են գրանցվել: Ծրագրերը, որոնք նախապես կազմվել էին, իրականացվել են, սակայն ընդլայնելու և բարելավվելու կարիք ունեն: «Իմ քառամյա գործունեության ընթացքում ինձ բախտ է վիճակվել ներկա գտնվել Ֆրանսիայի ներկա և նախկին նախագահների այցելություններին Հայաստան: Մոտ օրերս Փարիզյան գագաթնաժողովի կազմակերպմանը նաև ես եմ մասնակցություն ունեցել»,- հայտնեց դեսպանը` հավելելով, որ դրական ցուցանիշներ են գրանցվել նաև կրթական և տնտեսական ոլորտներում: Անդրադառնալով ֆրանսիական Կարֆուրի հաստատմանը Հայաստան` Անրի Ռենոն նկատեց, որ սա լավ հնարավորություն կտա Հայաստանին լավ նախադրյալների ստեղծմանը: Դեսպանը խոսեց նաև Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցությանը և նշեց, որ սա չի խանգարում ԵՄ-ի հետ համագործակցելուն: «Նախագահն ինքն ասաց, որ Հայաստանը մնում է ԵՄ-ի համար ուժեղ գործընկեր: ԵՏՄ-ին անդամակցելուց հետո անգամ Հայաստանը չզլացավ ընդգծել այն հանգամանքը, որ նրա համար կարևոր է նաև ԵՄ-ին միանալը: Սա արտացոլվեց վիլնյուսյան գագաթնաժողովում արված հստակ հայտարարությամբ»,- ասաց դեսպանը: Վերջինս, անդրադառնալով մայիսին Փարիզում կայացած Սարգսյան-Ալիև-Օլանդ հանդիպմանը, նշեց, որ այն նպատակ ունի նոր լիցք հաղորդելու բանակցային գործընթացին, որն ուղղված է ԼՂՀ հարցի լուծմանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել