Tert.am-ը գրում է․

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է առաջիկա շաբաթների ընթացքում Արևմտյան Աֆրիկա Էբոլայի դեմ նոր շիճուկ ուղարկելու պատրաստակամության մասին։ Այն ստեղծվել է Էբոլայով վարակված և ապաքինված հիվանդների արյան նմուշներից, գրում է BBC News-ը։

ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի օգնական Մարի-Պոկ Կինին պնդում է, որ լիբերիական լաբորատորիաներում հավաքվել են հակամարմինների նոր նմուշներ, որոնք հնարավոր է օգնեն նոր հիվանդներին։

Նման հայտարարությամբ նա հանդես է եկել Ժնևում, նշելով, որ միանգամից երկու պատվաստանյութերի մշակումներն ընթանում են արագ տեմպերով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել