«Վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Իրան կարևոր է նրանով, թե այն որքանով կնպաստի հայ-իրանական տնտեսական նախաձեռնությունների աշխուժացմանը, որոնք, չնայած պարբերաբար հնչող հայտարարություններին, վերջին տարիներին ոչ մի կերպ չի հաջողվում տեղից շարժել:

Այն բանից հետո, երբ Արևմուտքի կողմից Իրանի միջուկային ծրագրերի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն եղավ, թվում էր, թե վերջապես կաշխուժանան նաև հայ-իրանական ծրագրերը։ Տարեսկզբին Հայաստանի և Իրանի էներգետիկայի նախարարները փոխայցեր կատարեցին՝ ունենալով մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ։ Սակայն ամեն ինչ դրանով կարծես ավարտվեց։

Այն բանից հետո, երբ Արևմուտքը որոշեց խստացնել Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, այդ երկրում ֆինանսական որոշակի խնդիրներ առաջացան։ Արժեզրկվեց ոչ միայն ազգային արժույթը, այլև ֆինանսական միջոցների սղության պատճառով դանդաղեցին նախատեսված տնտեսական ծրագրերը։ Դա չշրջանցեց նաև Հայաստանի հետ հարաբերությունները։ Առավել ևս, որ երկու երկրների միջև իրականացվող տնտեսական նախագծերը հիմնականում հիմնված են իրանական կողմի ֆինանսավորման վրա։

Իրանում ի հայտ եկած ֆինանսական դժվարությունների և մի շարք այլ երևույթների պատճառով նախատեսված գրեթե բոլոր ծրագրերը ոչ միայն հետ են ընկել նախանշված ժամկետներից, այլև գտնվում են հարկադիր կանգառում»,-գրում է թերթը։
«Այսօր արդեն միջազգային շուկայում նավթի գինը 1բարելի դիմաց արժե 85.62 դոլար՝ նախկին 110դոլարի փոխարեն, մինչդեռ հայաստանյան շուկայումնավթի գնի փոփոխություն այդպես էլ նկատելի չէ:Հայաստան նավթամթերք ներկրողները դեռևս չենշտապում գները համապատասխանեցնելմիջազգային շուկայի գներին՝ շարունակելովգերշահույթներ ստանալ: Իսկ Տնտեսականմրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը համարում է, որ դեռևս որևէխախտում չկա, և վարույթ հարուցելու հիմքեր չկան: Իրենք ուշադրությամբ հետևում են, դեռժամանակը չի լրացել, և որոշակի ժամանակ է անհրաժեշտ, որ գնային փոփոխություններնանդրադառնան Հայաստանի գների վրա:

Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանումնավթամթերքի գինը փոփոխության չի ենթարկվում միայն այն պատճառով, որ այս ոլորտումևս մենաշնորհ է: «Բացատրությունը միայն այն է, որ մենաշնորհ է: Երբ որ տնտեսության մեջմրցակցություն չկա, աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները կամ ցնցումները որևէձևով չեն կարող ազդել»,- մեզ հետ զրույցում ասաց Խաչատրյանը:

Ընդ որում՝ նրա խոսքով, ամենամեծ գերշահույթ ստացողը «Ռոսնեֆտ»-ն է, որն այսօր էլՀայաստանում նավթամթերք ներկրող միակ ընկերությանն է, որը համապատասխաններկայացուցչություն ունի այստեղ և այս օրերին գերշահույթ է ստանում, իսկ «Ֆլեշը» ու «ՍիՓի Էսը» և մյուս ընկերությունները մանրածախ վաճառողներ են»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել