«Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ՀՀ տարածքային նախկին նախարար և փոխվարչապետ Արմեն Գևորգյանը պաշտոնանկությունից հետո մեկնել է Եվրոպա, իսկ ավելի կոնկրետ՝ Ֆրանսիայի հանրապետություն:

 Մի պահ նույնիսկ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Գևորգյանն ընդմիշտ կամ առնվազն երկար ժամանակով է մեկնել արտերկիր:

 Սակայն Գևորգյանին մոտ կանգնած անձից «Ժողովուրդ»-ը պարզեց, որ նա արտերկիր է մեկնել ընտանիքի հետ միասին հանգստանալու նպատակով և մոտ ապագայում կվերադառնա Հայաստան»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել