pic_1af09a11e1583a9d4cff7a0b4bc43d83 1in.am- ը գրում է`

Բրիտանուհիներին առաջարկել են եղունգների լաքը և կոսմետիկ այլ միջոցներ վարձույթով վերցնել, հաղորդում է Cosmopolitan.co.uk-ը: Ծառայության արժեքը, որի հիմնադիրը Coloristiq ընկերությունն է, ամսական մոտավորապես 23 դոլար է կազմում:

Ֆիրմայի հիմնադիրը իր համոզմունքն է արտահայտել, որ այդ նորարարությունը կանանց հնարավորություն կտա տնտեսել եղունգների խնամքի վրա: Նրանք իրենց բիզնես-գաղափարը համեմատել են DVD վարձույթի հետ:

Կանանց առաջարկվում է ընտրել բազմաթիվ լաքերի և գույների միջից: Մեկ ամսվա ընթացքում թույլատրվում է երեք լաք վերցնել և յուրաքանչյուրն օգտագործել երեք անգամ:

Coloristiq-ի հիմնադիրները բացատրել են, որ լաքի խմբակային օգտագործումը անվնաս է ապագա հաճախորդների համար: Այս կոսմետիկ միջոցների բաղադրությունն այնպիսին է, որ բացառում է բակտերիաների, միկրոբների և ցանկացած այլ վարակների տարածումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել