Ladynews.am-ը գրում է․

Յուրաքանչյուր կին ունի իր յուրահատկությունը, գործնականում բոլորն էլ ունեն իրենց արժանիքները և թերությունները: Որպեսզի կարողանալ հմուտ կերպով քողարկել մարմնի թերությունները, հարկավոր է իմանալ սեփական մարմնի կառուցվածքի տիպը:

Նարևառաջ դուք պետք է կոմնորոշվեք խնդրահարույց մասերի առնչությամբ: Շատ դիզայներներ հագուստ են ստեղծում ոչ միայն սլացիկ մանեկենուհիների համար, այլև կանանց, որոնց չափսերը հեռու են կատարյալ լինելուց:

Քողարկում ենք ոչ բարձր հասակը

Իրականում շատ տղամարդկանց դուր են գալիս ոչ բարձր հասակ ունեցող կանայք, այդ իսկ պատճառով գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար դա ավելի շատ առավելություն է, քան քան թերություն: Այդուհանդերձ, եթե դուք ցանկանում եք բարձրահասակ երևալ, խուսափեք բազմաշերտ հագուստից և աքսեսուարներից: Ցածր հասակը քողարկելուն ձեզ կօգնեն նաև բարձր կրունկները: Խորհուրդ չի տրվում նաև հագնել հորիզոնական գծերով հագուստ: Ձեր զգեստներում պետ է առկա լինի ոչ ավելի, քան երեք գույն: Տեսողականորեն ձեր հասակը բարձր կերևա, եթե հագնեք բարձր իրանով զգեստ: Պետք չէ կրել բարդ ձևավորմամբ կամ խոշոր դաջվածքներով հագուստ: Եթե ցանկանում եք, որ ձեր ոտքերը երկար երևան, կրեք երկարաճիտ կոշիկ և միագույն կիսաշրջազգեստ: Ոչ բարձրահասակ կանաց զգեստապահարանում պետք անպայման բաճկոն լինի, ընդ որում, խորհուրդ է տրվում այն կրել մեկ կոճակը կոճկած, ինչը տեսողականորեն կազմվածքը սլացիկ է դարձնում:

600x580

Խորհուրդներ բարձրահասակ կանանց համար

Շատ կանայք բարդույթավորվում են իրենց բարձր հասակի պատճառով: Եթե բարձր հասակը ձեզ համար խնդիր է, ապա հրաժարվեք մանր նախշերով և ուղղահայաց գծերով զգեստներից: Բարձրահասակ կանայք պետք է կրեն խայտաբղետ երանգներով շորեր: Ոճաբանները նրանց խորհուրդ են տալիս հագնել ցածրադիր գոտկատեղով տաբատներ: Անհրաժեշտ է կրել խոշոր չափերի աքսեսուարներ, իսկ փոքրածավալ պայուսակներից և զարդերից հարկ է խուսափել:

 600x580

Քողարկում ենք փոքր կուրծքը

Փոքր կրծքերով կանանց առաջին հերթին հարկ է կատարել կրծկալի ճիշտ ընտրություն: Այն պետք է համապատասխանի ձեր չափսին, երբեք մի գնեք այլ չափերի կրծկալ: Տեսողականորեն կուրծքը կարող եք մեծացնել դրանց շրջանում շրջազգեստի ընդգծումներով կամ ալիքաձև լուծումներով: Եթե չեք ցանկանում կրծքերի փոքրությունը նկատվի` խուսափեք կիպ գրկող հագուստից : Հիշեք՝ թեթև, հոսող կտորներն ավելի են ընդգծում ձեր չափսերը և չեն քողարկում փոքր կուրծքը:

600x580

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել