Ընտրական եռուզեռ՝ Շիրակում

ArmnewsTV.am-ը գրում է.

Բազմաթիվ մեքենաներ, մարդկային կուտակումներ, ոստիկաններ, թեկնածուներ: Արեւիկում համայնքապետ են ընտրում: Թեկնածուներից սպասելիքները նույնն են: Ընտրացուցակների մոտ ակտիվ գործունեություն է ծավալում համայնքապետի թեկնածուներից մեկի` Դավիթ Թումիկյանի վստահված անձը: Համայնքապետի մյուս թեկնածուի` Գարեգին Ստեփանյանի վստահված անձ Մարո Մկրտչյանը հետեւում է ընտրական գործընթացին վաղ առավոտից: Ասում է՝ խախտումներ է նկատել: Հանձնաժողովի նախագահը, սակայն, խախտում չի արձանագրել: Ըստ նրա՝ ակտիվ ընտրական գործընթաց է:

Ընտրատեղամասի հարեւանությամբ գտնվող գյուղապետարանում եւս մեծ ակտիվություն էր: Օրն աշխատանքային չէր, սակայն բաց էին բոլոր դռները: Ովքեր են դռների հետեւում ճաշում. պարզվում է, միայն հանձնաժողովականները չեն: Արեւիկի համայնքապետի երկու թեկնածուներն էլ բոլորին ծանոթ են, համագյուղացիներ են: Գործող համայնքապետն ու գյուղի նախկին ղեկավարն են պայքարում: Հաղթողի անունը երկուշաբթի կիմանան բոլոր արևիկցիները:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել