newmag-ի խնդրանքով ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը զրուցել է ժամանակակից, երիտասարդ ու խոստումնալից 10 դերասանների հետ:

Ես զրուցում եմ մարդկանց հետ, ովքեր հաճախ են հայտնվում են նաև իմ նկարահանման տաղավարում և ովքեր այսօր ստեղծում են հայ դերասանական դպրոցը. Մի գուցե նոր, մի գուցե հակասական, մի գուցե ոչ այնքան ընդունելի ավագ սերնդի համար, բայց նրանք են այսօր բոլորի շուրթերին և նրանց մասին է խոսում հասարակությունը: Առաջին հյուրը Արսեն Գրիգորյանն է, դերասան, ով որոշել է տեղափոխվել Նյու Յորք: Ինչո՞ւ:

Որովհետև Նյու Յորքի կյանքն ու էներգետիկ դաշտն այնքան մեծ է, որ ես այնտեղ հանդարտ ու սովորական եմ: Այստեղ, երբեմն զգում եմ, որ ինչ որ իմաստով գուցե շատ են:

Կա այնպիսի զգացողություն, որ դու քեզ վատնում ես այն հասարակության մեջ, որտեղ ապրում ես և այն ոլորտում` որտեղ աշխատում ես:

Վատնել, հենց այդ բառով չեմ կարող ասել, բայց երբեմն քամվածություն եմ զգում:

Քամվածություն ինչ իմաստով: Քամվածություն` աշխատանքից հետո հոգնածություն և բավարարվածություն, թե վատ իմաստով, որ քեզ օգտագործել են և դու չես ստացել այն հետադարձ զգացողությունը, որը քեզ անհրաժեշտ է:

Ինձ թվում է հետադարձ վերաբերմունք բավական ստացել եմ ու ստանում եմ դեռ, ինչի համար շատ ուրախ եմ: Բայց ընդհանուր առմամբ օդում, այսպես ասած, անբնական լարվածություն կա, որն ինձ համար անհասկանալի է, Ես աշխատանքից չեմ հոգնում, այլ լիցքավորվում եմ: Ինչքան էլ հոգնած եմ լինում, ես ինձ բավարարված եմ զգում որպես մարդ: Բայց ընդհանուր առմամբ,  մի անբնական լարվածություն կա, որը ոնց որ միշտ պարտավորեցնի: Միայն ինձ չէ, շատերին, ես տեսնում եմ, որ մարդիկ են այդպիսին: Գնում են խանութ, կարող են ուղղակի գնում կատարել, բայց դա անում եմ լարվածությամբ: Թվում է թեկուզ հենց խանութ գնալը պարզապես գործողություն է, բայց մարդիկ դա մի տեսակ ուռճացված գործողության են վերածում:

Խոսենք այն կենսակերպի մասին, որը որ ունես դու: Այն ավելի նման է խաղի իրական կյանքում, թե դու փորձում ես խաղը զատել կյանքից և այն տեղափոխել միայն բեմ:

Ես խաղը միայն բեմում եմ անում, որովհետև շատ սիրում եմ իմ մասնագիտությունը: Ու չեմ կարող դրան վերաբերվել այնպես, որ ամեն առիթի դեպքում օգտագործեմ: Կյանքում բացարձակ չեմ տրվում դրան, ընդհակառակը, կյանքում փորձում եմ ավելի բաց ու անկեղծ լինել` թե դիմացինից ընդունելու, թե արձագանքելու, աշխատում եմ լինել այնպիսին, ինչպիսին այդ պահին ինձ զգում եմ: Կյանքում չեմ խաղում, հիմա անգամ չեմ խաղում:

IMG_3618-2

Թատրոն, կինո, հեռուստատեսություն: Ո՞րն է քո համար առաջնայինը և որտե՞ղ ես քեզ ավելի հարմարավետ զգում:

Միշտ ինձ ավելի հարմարավետ եմ զգացել թատրոնում: Սկզբում, երբ որ ի շնորհիվ քեզ, ես հայտնվեցի հեռուստատեսությունում, սկզբում մի պահ հիասթափվել էի, որովհետև այն կենդանությունը որը որ կա թատրոնում, չկարողացա հենց սկզբում ըմբռնել հեռուստատեսութան մեջ: Բայց, երբ զգացի դա նաև հեռուստատեսությունում,  սկսեցի շատ սիրել նաև հեռուստատեսությունը: Հետաքրքիր է, դրանք իսկապես շատ տարբեր են, բայց մեկը մյուսին երբեք խանգարող չի: Հիմա շատ սիրում եմ ֆիլմում աշխատելը, որովհետև այն էմոցիոնալ դաշտը, որը որ կա նկարահանման հրապարակում, երբ քո շուրջ բաներ է տեղի ունենում, աքշըն, ռեժիսորն ասում է սկսեցինք, և այլն, դու մտնում ես էդ խաղի մեջ… կողքդ նվազագույնը 30-ից ավելի մարդ կա, ու այդ ամեն ինչի հետ մեկտեղ լինել այն էմոցիայի մեջ, որը որ կաս: Այս բոլոր ասպարեզների մեջ, ի դեպ, ես շատ գնահատում եմ Հրաչ քո էմոցիոնալ ներկայությունը որպես մարդ: Ոչ թե պրոֆեսիոնալ, որը կարող է ասել` թե ինչ անել որ դեպքերում, մարդու, որ ներսում է. թե հեռուստատեսությունում, թե թատրոնում, թե կինոյում:

Մեր մասնագիտության մեջ երևի թե ամենակարևոր կետերից մեկն է, ներկա լինել, հնարավորինս փորձել օգտագործել ունակությունները և ցույց տալ ինչի ես ընդունակ: Այ վերջերս նկարահանվեցիր նաև հոլիվուդյան ֆիլմում: Ի՞նչ էր դա, ի՞նչ ֆիլմ էր, ինչպե՞ս հայտնվեցիր այնտեղ:

Այդ պատմությունը շատ հետաքրքիր է: Այդ ժամանակ Նյու-Յորքում էի, Յունիոն Սքուերում, լուսաֆորի տակ սպասում էի, որ լույսը փոխի, փողոցն անցնեմ ու արդեն մոտ 2 ամիս էր այնտեղ էի: Գնացել էի սովորելու: Ինքս ինձ հետ զրույցի մեջ էի: Ասում է` լավ Արսեն` ի՞նչ ես ուզում անել: Ու այդ ժամանակ…

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել