Ruben Martirosyan

GalaTV.am-ը գրում է.

«Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի ու նրա ընկերների նկատմամբ ի սկզբանե քաղաքական հետապնդում է իրականացվել, եւ բնականաբար դատավճիռն էլ քաղաքական պետք է լիներ: Այս մասին ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռոբերտ Մարտիրոսյանն՝ անդրադառնալով Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռին: Հիշեցնենք, «Նոյեմբերի 5»-ի գործով ամբաստանյալ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանին հոկտեմբերի 17-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով ու դատապարտեց 6 տարվա ազատազրկման: Դատարանը Շանթ Հարությունյանի անչափահաս որդուն՝ 15-ամյա Շահեն Հարությունյանին, նույն հոդվածով մեղավոր ճանաչեց եւ դատապարտեց 4 տարվա ազատազրկման՝ պատժի պայմանական չկիրառմամբ։

Ռուբեն Մարտիրոսյանի խոսքով՝ Շանթին եւ նրա ընկերներին պետք է համարել քաղբանտարկյալներ: «Մենք այսօր դատավոր չունենք, բազմիցս այդ մասին ասել եմ, պատվեր է եղել, եւ ամեն կերպ ձգտեցին նրանք պատասխանատվության ենթարկել: Շանթ Հարությունյանին ճանաչում եմ դեռ 1980 թվականին, նա մեծ գործ էր կատարել եւ կատարում մեր սահմանները պաշտպանելու համար եւ այլն: Նա մեր շարժման ակտիվիստներից էր առաջին իսկ օրերից եւ ամենաազնիվ ու ամենապարկեշտ անձնավորություններից մեկն է մեր իրականության մեջ»,- ասաց իրավապաշտպանը:

Ռ. Մարտիրոսյանի խոսքով՝ պատվերը իջեցվել է Բաղրամյան 26-ից` Ս. Սարգսյանի մոտից: «Ամենաչնչին նույնիսկ գործերը պետք է անպայման լինեն իրենց հսկողության տակ, եւ պետք է վճիռներ կայացվեն իրենց ցուցումով»:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել