Lragir.am-ը գրում է

Կիրակնօրյա նոթեր 

Հոկտեմբերի 10-ից՝ Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելուց անցել է մի շաբաթից ավելի։ Հանրապետության հրապարակում Նունե Եսայանը չի երգել էդ առթիվ, աշխատավորական կոլեկտիվներում խրախուսական ժողովներ չեն գումարել, ցնծություն չկա նաև ռուսական, ռուսալեզու կամ հայատառ ռուսամետ մեդիայում։ 
Հրապարակումների հիմնական նյութը դարձել է Հայաստանում ԵՏՄ դեմ իբր գոյություն ունեցող «հզոր» հակաքարոզչությունը, որը պետք է ոչնչացնել, հակառակ Տեր-Պետրոսյանի հայտնի կարծիքին, թե եվրասիական կողմնորոշման դեմ ընդամենը 20-30 հոգի են «ջղաձգվում»։ Շանհայական համագործակցության կազմակերպության Գործարար ակումբի տնօրեն Դենիս Տյուրինը հերթական ստախոսն է, ով Հայաստանում ԵՏՄ անդամակցության դեմ դիմադրություն է հնարում՝ վկայակոչելով «հանրահավաքային ակտիվության աճը»։ 
Հեշտ չէ տրամաբանություն գտնել ԵՏՄ-ին Հայաստանի անտրամաբանական անդամակցությանը հաջորդող գործընթացներում, բայց ռուսահաճ ընդդիմության հանրահավաքին հակառուսականություն վերագրելը չի կարող ինքնանպատակ լինել։ Միտումները պարզելու լավագույն ձևը երևի թե որոշելն է. ի վերջո, ինչ օգուտ ստացավ Ռուսաստանը «ոչիշխանության» հանրահավաքը հոկտեմբերի 10-ին անցկացնելուց։ 
1. Արդեն ծեծված հնարքի միջոցով, որ բազմիցս կիրառվել է իշխանության կողմից ընդդիմության նկատմամբ, իսկ հիմա «ոչիշխանությունն» օգտագործեց ենթադրական ընդդիմության հանդեպ, «զբաղեցվեց» Ազատության հրապարակը։ Իհարկե, երկրում ընդամենը մի քանի հարյուր հոգի է սիրտ անում մասնակցել Մոսկվային անհաճո գործողություններին, բայց նախորդ ցույցերը լայնորեն լուսաբանվել են միջազգային մեդիայում, և Ազատության հրապարակում ամենասակավամարդ հանրահավաքն անգամ կարող էր դիմադրության պատրանք ստեղծել։ 
2. Կրեմլի երկրորդ օգուտը հանրահավաքի բուն փաստն էր։ Օգտագործելով Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթի մի պարբերությունը՝ ներքին, եվրասիական լսարանին հանրահավաքը ներկայացվեց որպես ԵՏՄ դեմ ընդվզում։ Սա հիանալի հիմք է ցանկացած ադրբեջանամետ ձեռնարկումների կամ Հայաստանի դեմ պատժիչ գործողությունների համար, ինչը համատարած աջակցություն կստանա ռուսական TV-ների կողմից, որոնց առաջ… լայնորեն բաց է հայկական եթերը։

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել