1in.am-ը գրում է.

59153aebc389c8accabf885a5ba7271f_fitted_690x440

Փինքը որոշել է ուժերը միավորել City and Colour խմբի վոկալիստ կանադացի երաժիշտ և երգիչ Դալլաս Գրինի հետ: Այժմ նրանք միասին հանդես կգան You + Me խմբի կազմում: Հոկտեմբերի 14-ին նրանք թողարկել են դեբյուտային ալբոմը: Երգչուհին այլևս չի ցանկանում աշխատել Փինք կեղծանվան ներքո և այժմ խնդրում է իրեն իսկական անունով դիմել՝ Ալիշա Մուր, գրում է cosmo.ru–ն:

«Ես անընդհատ ինքս ինձ ուսումնասիրում եմ,- բացատրել է երգչուհին:- Երկրպագուներն այժմ երկար ժամանակ Փինքին բեմի վրա չեն տեսնի: Ես 16 տարի այս անվամբ աշխատել եմ հայտնի դառնալու համար: Դա իմ կեղծանունն է և այն, թե ինչ եմ ես եղել, սակայն դա միայն նա է, ով շրջագայությունների է մեկնում, երգում է, բղավում և լաց լինում: Դա միայն երգեցողության համար է»:

Փինքն ու Դալլասն արդեն վաղուց են համագործակցում: Նրանք մի քանի տարի առաջ են ծանոթացել, երբ Փինքի ամուսինը՝ Քերի Հարթը, հանդես է եկել ամենամյա Vans Warped երաժշտության և էքստրեմալ սպորտի փառատոնին: Դրան մասնակցել է նաև Դալլաս Գրինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել