«ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի համար ընդունելի չէ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանի երեկվա պահվածքը։ Այս մասին երեկ մեր զրույցում ասաց ինքը՝ Սահակյանը, ու հավելեց, որ դա ուղղակի «պոռթկում» էր։

ԱԺ նախագահից հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է պատժեն ու Սարոյանին խմբակցությունից դուրս հանեն, ինչին նա արձագանքեց. «Դա մեր քաղաքական թիմի կարծիքը չէ։ Նա դուրս չի գա խմբակցությունից, ՀՀԿ-ն այս դաշտում միակ թիմն է, որ հանդես է գալիս միասնական, բայց դա ընդունելի չէ մեզ համար»,- ասաց Սահակյանը։

Ավելի վաղ էլ Սարոյանը հայտարարել էր, որ իր տեսակետի համար խնդիրներ չի ունենա. «Ի՞նչ խնդիր, ճիշտ խոսելու համար խնդիրնե՞ր են ունենում»,- ասել էր գեներալը»,-գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել