Փառատոնային իրարանցում. մեկնարկել է 12-րդ «Հայֆեստ»-ըArmnewsTV.am-ը գրում է.

«Կենդանի մակերես»: Սա առաջին ներկայացման վերնագիրն է, խորհրդավոր ու նոր լուծումներով բեմադրությունը հունգարական «Lիվինգ փիքչրսի» մտահղացումն է: Երկրի մակերեսին հեռվից նայելիս` երկրաբանության մշակութային մատուցումը: 

Մեկնարկել է «Հայֆեստ»-ը: Փառատոնային իրարանցում, սա 12-րդ «Հայֆեստ»-ի խորագիրն է: Ժամանել են 18 երկրի 200 մասնակիցներ և հյուրեր` արվեստագետներ, արտմենեջերներ, թատերագետներ: Հյուրերի հիմնական մասը Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, ֆրանսիայից, Իտալիայից և ֆինլանդիայից է: 

Երևանյան տասը բեմահարթակներում կցուցադրվի մոտ 50 ներկայացում: Թատերասերները կդիտեն դրամատիկական, երաժշտական, պարային ու տիկնիկային ներկայացումներ: Հյուրերն էլ կանցկացնեն վարպետության դասեր: 

Փառատոնի գլխավոր ներկայացումներն են` «Ջուրը գդալ-գդալ». հայ ամերիկյան նախագիծ է, «Մոդեռն», սա էլ` Ռուսաստանից, «Տեսարան արգոնավորդների հետ». իտալական բեմադրություն է: Մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացվող փառատոնը կավարտվի հոկտեմբերի ութին: Մուտքն անվճար է:

Տեսանյութը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել