Replik.am-ը գրում է․

Կալիֆորնիայում բարձրագույն ուսումնական հաստատությունների պատմության մեջ առաջին զուգարանը կհայտնվի չեզոք սեռի համար: Հայտնվում է, որ այդ զուգարանը լինելու է այն ուսանողների համար, որոնք դեռ չեն որոշել իրենց սեռական կողմնորոշումը կամ հասկացել են, որ բնությունն իրենց սխալ սեռ է տվել: Ինչպես նշել է Կալիֆոնիայի համալսարանի նախագահի գրասենյակը, այս միջոցները ձեռնարկվել են ոչ ավանդական կողմնորոշում ունեցող ուսանողների ուշադրությունը հրավիրելու և այդ ուսանողների համար հարմարավետ պայմաններ ստեղծելու համար:

Հարկ է նշել, որ այն բանից հետո, երբ անցած տարի Կալիֆորնիայի նահանգի խորհրդարանը վավերացրեց այն օրենքը, որի համաձայն աշակերտներն իրավունք ունեն որոշելու, թե որ զուգարանից օգտվեն, այս նահանգի մի շարք դպրոցների և մանկապարտեզների համար արդեն կան վերոնշված ծրագրերն իրականացնելու պլաններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել