Lurer.com-ը գրում է․

Մարի-Էլ հանրապետությունում Ուկրաինայի չորս քաղաքացի է ձերբակալվել, ովքեր սինթետիկ թմրանյութեր են տարածել Ռուսաստանի երեք շրջաններում: Նրանք կասկածվում են մեծ մաշտաբով թմրանյութերի ապօրինի վաճառքի մեջ, ինչի համար նրանց սպառնում է մինչև 20 տարի ազատազրկում: Այս մասին հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍԸ:

Հոգեմետ նյութերի հետևանքով մարդկանց զանգվածային թունավորումներ են գրանցվել մի շարք ռուսական շրջաններում: Կան հարյուրավոր զոհեր:

Սեպտեմբերի 24-ից 30-ը ընկած ժամանակահատվածում թունավորման նախանշաններով բժշկական օգնության է դիմել 61 մարդ: Նրանցից 15-ը հիվանդանոց է տեղափոխվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել