ԵԱՀԿ-ն նպաստում է Հայաստանի Զինված ուժերում մարդու իրավունքների ամրապնդմանը Panorama.am-ը գրում է․

ՀՀ զինված ուժերի անձնակազմից շուրջ 30 ներկայացուցիչներ կմասնակցեն ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված մարդու իրավունքների դասընթացին, որը մեկնարկել է այսօր Դիլիջանում՝ Տավուշի մարզում:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակից տեղեկացնում են, որ քառօրյա դասընթացը հիմնվում է վերապատրաստողների վերապատրաստման համապարփակ ծրագրի վրա, որը մշակվել և իրականացվել էր 2013թ.՝ օգնելու ՀՀ պաշտպանության նախարարությանը ամրապնդել մարդու իրավունքների պաշտպանությունը զինված ուժերում: Նախաձեռնությունն իրականացվում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ և ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցությամբ:

«Մարդու իրավունքների կրթությունը շարունակում է մնալ ԵԱՀԿ գործունեության առանցքում», - ասել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Ռադկա Ռուբիլինան. «Այս դասընթացը ոչ միայն կընդլայնի զինված ուժերի անձնակազմի մարդու իրավունքների մասին գիտելիքները, այլ նաև կօգնի զարգացնել գործնական հմտություններ՝ իրագործելու այդ իրավունքները՝ հիմնված մարդու իրավունքների ազգային և միջազգային չափորոշիչների և ծառայությունից բխող կանոնների վրա»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել