Esem.am-ը գրում է․

Իդեալական մարդիկ գոյություն չունեն. յուրաքանչյուրս  ունենք մեր թերությունները, սակայն փորձում ենք հասնել մեր պատկերացրած իդեալական կերպարին: Մեզ ոչ ոք չի դատապարտի, որ մեր ժպիտը Շակիրայի ժպիտի պես ճերմակափայլ չէ կամ մենք չունենք Վիկտորիա Բեքհեմի պես մեծ ու շքեղ զգեստապահարան, բայց կան երևույթներ, որոնք «անթույլատրելի» են աղջիկների համար:

1.  Անհավասար եղունգներ

Պատկերացնո՞ւմ ես կողքիդ նստած է մի աղջիկ, ում նայելիս «քեֆդ» գալիս է, հանկարծ հայացքդ իջնում է նրա ձեռքերին, և գեղեցիկ, խնամված եղունգների փոխարեն տեսնում ես կոտրված, անհավասար եղունգներ: Իհարկե, բոլորիս սրտից էլ «արյուն» է կաթում, երբ մեծ ջանքերով երկարացրած եղունգներից մեկը կոտրվում է, սակայն պետք չէ ափսոսանքի պատճառով «զոհել» գեղեցկությունն ու խնամվածությունը: Ավելի լավ է` հավասարեցնես բոլոր եղունգներդ և վառ երանգի ներկես, դրանից նորաձև տեսք ունենալ չես կարող :)

2. Դեղին ճուտիկ

Շատ հայուհիներ պարզապես տառապում են շիկահեր դառնալու մոլուցքով: Հաճախ նկատում ենք, որ տնային պայմաններում գունաթափած մազերին առանց որևէ երանգ տալու աղջիկներն իրենց շիկահեր համարում: Եթե որոշել ես, այնուամենայնիվ, շիկահեր դառնալ, ավելի լավ է առանց շտապելու գումար կուտակես, որպեսզի կարողանաս մասնագետի օգնությամբ ստանալ երազածդ մազերի գույնը` գունաթափելով և ներկելով դրանք:)

Գուցե այդ ընթացքում նաև հասկանաս, որ մազերիդ բնական գույնը շատ ավելի գեղեցիկ է:)

3. «Արևահարված» դեմք

Եթե չես հասցրել ամռանը հանգստանալ և արևայրուք ընդունել, դա չի նշանակում, որ պետք է մաշկիդ գույնից մեկ-երկու երանգ մուգ տոնային քսուք գնես և դիմակի պես ներկես դեմքդ, որպեսզի ընկերներդ կարծեն, թե ամառային արձակուրդներդ ծովափում ես անցկացրել: Դա ամենևին գեղեցիկ չէ, նույնիսկ «կոմիկ» կերպար է հիշեցնում:) Ավելի լավ է, ունենալ գեղեցիկ, ճենապակյա միատոն մաշկ, քան այսպիսի «արևայրուք»: 

4. Շուրթեր` կոնտուրից դուրս

Քանի որ շատ աղջիկներ հնարավորություն չունեն շուրթերը մեծացնել գելի օգնությամբ, նրանք դա անում են մատիտի և յուղոտ շրթներկի միջոցով: Քթի տակից սկսվող գեղանկարչությունը ամենահաճելի երևույթներից չէ և հավատացեք՝ ոչ մի տղայի դա դուր չի գալիս: Որքան բնական` այնքան լավ:)

 5. «Տատու» արած հոնքերը :)

Կա մի հարց, որը տանջում է ոչ միայն տղաներին, այլև շատ աղջիկների:) Ինչու՞ են աղջիկները ամբողջովին հանում իրենց բնական հոնքերը` փոխարենը դաջելով անբնական հոնքեր: Իհարկե, այժմ նորաձև են կոսմետիկ միջոցներով «խտացված» հոնքերը, բայց դա պետք է անել բնական հոնքերի վրայից :)

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել