Tert.am-ը գրում է․

Նորածին Ֆինիքս Չարլզ Էլվելն ընդամենը մեկ օրական հասակում արդեն ջրի մեջ է հայտնվել: Նա այնքան փոքր է, որ տեղավորվում է իր հոր ձեռքերում, և կարևոր չէ, որ նա դեռ շատ բան ունի սովորելու մինչև առանց հոր օգնության լողալ կարողանալը, գրում է Daily Mail-ը:

Ֆինիքսն ամենափոքր երեխան է, որ միացել է «Ջրի երեխաներ» ազգային ծրագրին, որի նպատակն է լողալը դարձնել ոչ միայն անվտանգ, այլև զվարճալի ողջ ընտանիքի համար:

Ծննդյան հաջորդ իսկ օրը փոքրիկի հայրը՝ Սայմոն Էլվելը, իր որդուն մտցրել է Պլիմութի Դերիֆորդ հիվանդանոցի հիդրոթերապիայի լողավազանը: Ի դեպ, նա լողի մարզիչ է:

«Նրան չափազանց շատ դուր եկավ լողավազանում անցկացրած ժամանակը: Ես կարծում եմ՝ նա մեծ հաճույքով կքներ ջրում լողալուց հետո: Դա նաև շատ յուրահատուկ զգացողություն էր ինձ համար»,- պատմել է Սայմոնը:

 

2002 թվականին «Ջրի երեխաներ» ծրագրի մեկնարկից ի վեր, հետազոտությունը ցույց է տվել, որ ծրագրին մասնակցած երեխաների մոտ բարելավվել է ուտելու և քնելու սովորությունը, ինչպես նաև նրանք ավելի մեծ հասակում այլևս չեն ունենում ջուրը մտնելու վախ և տագնապ:

Phoenix Elwell was just 31 hours and 46 minutes old when he went for his first swim with father Simon

Little Phoenix is the youngest ever member of Water Babies swim school - which teaches more than 41,000 babies a week and has franchises across the UK and Ireland - and for which Mr Elwell is an instructor

New-born Phoenix was dunked in the hydrotherapy pool at Derriford Hospital in Plymouth the day after his birth

‘He absolutely loved his time in the pool: Phoenixs father said he took to the water almost immediately

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել