Մարդկային անտարբերությանը դեմ «Բարի կամքդ» նախաձեռնության ընկերներ, բարեկամներ և պարզապես սրտացավ մարդիկ .... Զեզ հորդոր-խնդրանքով եմ դիմում: Մեր փոքրիկ բարեկամը բոլորիս աջակցության կարիքն ունի. իննամյա հրաշքը` Մերի Մանուկյանը, ով ապրում էր առանց այդ էլ վատ սոցիալական պայմաններում և պայքարում էր իր մանկությունը փոքր-ինչ ավելի բարեկեցիկ դարձնելու համար, այժմ հայտնվել է ծայրահեղ ծանր իրադրությունում: Բժիշկները նրա մոտ գլխի ուռուցք են հայտնաբերել և այժմ փոքրիկը մեր բոլորիս աջակցության կարիքն ունի:
Նրան պետք է շտապ վիրահատություն, որը կատարում են Ֆրանսիայում: Նրա մոտ խնդիրը առաջացել է անգինայով հիվանդանալուց հետո և պետք է այս ամենը կարդալուց հետո յուրաքանչյուրս մտածենք, որ ոչնչից ապահովագրված չենք և մի օր էլ հնարավոր է ինքներս միասնական աջակցության կարիք ունենանք: Փոքրիկի մոտ հայտնաբերել են ցնցումային սիդրոմ (զարգացման գլոբալ հապաղում) Ույեսպի սիդրոմ ՝ ույեսպին դա հենց վիրահատության ենթակա ուռուցքն է: Շատերը, նման հոդվածներ կարդալով, անտարբեր են մնում և ոչինչ չեն անում մարդկանց օգնելու համար`պատճառաբանելով բավարար գումար չունենալու փաստը: Սակայն, հավատացեք,եթե միասնական լինենք և ամենքս մեր հնարավորություննների սահմաններում մի փոքրիկ օգնություն ցույց տանք, կփրկենք կյանք, և հետագայում նաև ինչու չէ` կյանքեր… 
Բարի լինելով և ամեն անգամ օգնելով մարդկանց մի փոքր ավելի հանգստություն կգտնենք մենք մեր ներքին ես-ի հետ:
Մերիի համար բացված են հաշվեհամարներ՝ 
Հայաստան - Ardshininvestbank-ի բոլոր մասնաճյուղեր
2470000031420010 USD
247003113047 AMD
247003113005 RUB

Ռուսաստանի Դաշնություն - OJSC Sberbank Rossii

30111810600000000435 RUR
30111840900000000435 USD

ԱՄՆ - Citibank,NA

36209105 USD
Հաշվեհամարը Մերիի մայրիկի անունով է` Ալլա Մանուկյան
Ցանկացած հարցի դպքում կարող եք զանգահարել 096 99 99 98 հեռախոսահամարով:

Կից ներկայացնում եմ նաև նրա հիվանդության մասին բժշկի տեղեկանքը և ախտորոշումը

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել