Ընդամենը 6 րոպե և գեղեցիկ կուրծքն այլևս երազանք չէ Cosmo.am-ը գրում է.

Չնայած կրծքերի համար հատուկ վարժություններ չկան, բայց մի քանի մարզումներով դու կարող ես ակտիվացնել կրծքավանդակիդ մկանները, որոնք ավելի ձիգ տեսք կունենան:

Կրծքի սեղմում

1. Սկսիր ոտքերդ ուսերից ավելի լայն բացած, ձեռքերդ` W-նման դիրքով:

2. Երկու թևերդ էլ կրծքիդ դիմաց բեր այնպես, որ արմունկներդ ու մատներդ իրար դիպչեն: Ձեռքիդ ափերը պետք է աչքերիդ ուղղությամբ լինեն: Երեք վայրկյան պահիր, հետո կրկնիր սկզբից: Կատարիր 30 անգամ:

Հրում ձեռքերով

1. Սկսիր հրման դիրքից` ծնկներդ հատակին դրած և ձեռքերդ ուսերիդ լայնությամբ բացած: Դանդաղ ծալիր արմունկներդ և ավելի ցած իջիր:

2. Մարմինդ գետնից հետ հրիր, իրանով դեպի աջ թեքվիր ու աջ ոտքդ բարձրացրու այնպես, որ հավասարվի աջ ուսիդ: Երեք վայրկյան պահիր, հետո նույնը կրկնիր սկզբից: Կատարիր 5 անգամ, որից հետո թուլացրու թևերդ:

Հրում թևերով

1. Կանգնիր` ոտքերդ ուսերիցդ մի փոքր լայն բացած, աջ ձեռքդ` ազդրիդ: Ձախ թևդ ծալիր այնպես, որ ձեռքդ ուսիդ ուղղությամբ լինի, իսկ ափդ` կորացած:

2. Ձախ թևդ դեպի առաջ ուղղիր և ծնկներդ ծալիր, ասես ինչ-որ մեկին կանգնելու ազդանշան ես ցույց տալիս: Այնպես արա, որ ձախ ուսդ նույնպես առաջ թեքվի, այսինքն` աջ ուսիցդ ավելի առաջ ընկնի (այդպես կզգաս, որ իրանդ նույնպես պտտվում է): Նույնը կրկնիր սկզբից: Կատարիր 30 անգամ, որից հետո թուլացրու թևերդ:

Ուսերի սեղմում` հատակից ձգման դիրքով

1. Սկսիր հատակից` ձգման դիրքից` ոտքերիդ թաթերն ու թևերդ ուսերիդ հետ ուղղակիորեն հավասարեցված: Միասին սեղմիր ուսերիդ թիակաբերանները (կզգաս, որ կրծքավանդակդ թեթևակի իջնում է) և երեք վայրկյան պահիր այդպես:

2. Վերադարձիր հատակից ձգման դիրքին և թեթևակի կորացրու մեջքիդ վերևի մասը: Կատարիր 10 անգամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել