Lragir.am-ը գրում է.

Արցախի պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ սեպտեմբերի 14-20-նն ադրբեջանցիները դիրքերում ակտիվություն են ցուցաբերել, մի քանի հարյուր անգամ խախտել են հրադադարը, սակայն հայկական զինուժը պատասխանի միջոցով կասեցրել է այդ ակտիվությունը: Օգոստոսի լարվածությունից հետո ադրբեջանական զինուժը դիվերսիոն կամ կրակահերթային ակտիվություն կարծես թե չէր ցուցաբերել:
Սոչիի հանդիպմանը ՌԴ նախագահ Պուտինը հայտարարեց, թե համբերություն է պետք: Կարծես թե Ռուսաստանը փորձում էր Ադրբեջանին հանգստացնել, որ թեեւ այս անգամ չստացվեց ռազմական ճնշմամբ Հայաստանից զիջում կորզել, քանի որ հայկական զինուժը պաշտպանեց երկրի ինքնիշխանությունը, այդուհանդերձ պետք չէ հուսահատվել եւ պետք է սպասել նոր պահի կամ հնարավորության:
Այն, որ օգոստոսի լարվածությունը կարող էր կապ ունենալ Ռուսաստանի հետ, ուղղակիորեն վկայում էին ռուսաստանցի փորձագետները: Օրինակ, Կրեմլին կից մի քանի խորհուրդների անդամ, քաղաքագետ Մաքսիմ Շեւչենկոն ուղղակի հայտարարել էր, որ Արցախի գծում լարվածությունը Մոսկվայի պատասխանն է Արեւմուտքին, որով փորձում են ցույց տալ, թե ով է այստեղ դրության տերը: Այլ կերպ ասած, լարվածությունը հրահրել է Մոսկվան:
Դրան փորձեց պատասխանել Արեւմուտքը, Սոչիի հանդիպումից հետ ԱՄՆ կազմակերպեց Ուելսի Սարգսյան-Ալիեւ հանդիպումը, որտեղ Ջոն Քերին հայտարարեց, որ լարվածությունը բացառվում է, ու նաեւ բավական խորհրդանշական ժեստով «չնկատեց» Ալիեւին: Բաքուն դրանից օրեր անց ընդունելով ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինին, Արեւմուտքին մեղադրեց ՌԴ-ի դեմ պատժամիջոցների համար, իսկ Ռոգոզինն էլ հայտարարեց, թե Արեւմուտքը մերձեցրել է Մոսկվային ու Բաքվին:
Այսինքն, Ռոգոզինն ասաց աjն՝ արդեն պաշտոնական մակարդակով, ինչը որ փորձագիտական ֆորմատով ասել էր Շեւչենկոն:
Ապացույցն էլ շատ չուշացավ: Դրանից երկու օր անց սահմանի վրա արձանագրվեց օգոստոսյան լարվածությունից հետո Հայաստանի զինուժի առաջին կորուստը: Ադրբեջանցիները սպանել էին հայկական բանակի ավագ լեյտենանտի: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, թե նրանք պատասխան կտան այդ կորստի համար: Արցախի ՊԲ հաղորդագրությունը փաստացի վկայում է, որ եղել է ոչ թե լոկալ դեպք, այլ ընդհանուր ակտիվություն Ադրբեջանից, որը կասեցվել է:
Այդուհանդերձ, նկատելի է, որ այս անգամ խոսքը ոչ թե ադրբեջանական պատերազմական փորձի, այլ առավելապես շանտաժի մասին է: Ըստ երեւույթին, այստեղ դեր է խաղացել ՆԱՏՕ Ուելսի Վեհաժողովը եւ Ջոն Քերիի հայտարարությունը:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել