10146014061in.am-ը գրում է.

Ավելի շատ ամերիկացիներ են աջակցում ԱՄՆ-ի ռազմական գործողութուններին Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ, ընդ որում՝ քչերն են ծայրահեղականների դեմ այս պայքարը արդյունավետ համարում: Այդ մասին վկայում է Huffington Post-ի իրականացրած հարցումը:

Համաձայն հարցման՝ ամերիկացիների 66%-ը հավանություն է տալիս իսլամիստների դիրքերի ամերիկյան ռմբակոծմանը, դեմ է արտահայտվել միայն 19%-ը: Դրա հետ մեկտեղ միայն 30%-ն է վստահ, որ ավիահարվածները կօգնեն ոչնչացնել ԻՊ-ի ահաբեկիչներին, այն ժամանակ, երբ 40%-ը համարում է, որ դա անհնար է:

Ինչ վերաբերում է ռազմական գործողություններին, ապա միայն 30%-ն է համարում, որ դրանք Սիրիայում և Իրաքում իրավիճակի բարելավման կբերեն, 25%-ը համարում է, որ դրանք անարդյունավետ են, 17%-ը վախենում է իրավիճակի սրումից, ևս 26%-ը դժվարացել է պատասխանել:

Հակամարտության գոտի ցամաքային ուժեր ուղարկելու օգտին արտահայտվել է ամերիկացիների 38%-ը, իսկ 44%-ը նման քայլերը հավանության չեն արժանացնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել