Tert.am-ը գրում է.

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-իհայտարարությունը, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն այս տարի դիմելու է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ Կիլիկիայի պատմական հայկական թագավորության տարածքում գտնվող Սիսի նստավայրը և կալվածքները վերադարձնելու պահանջով, Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան, պատմաբան Էդիկ Մինասյանը համարում է Ցեղասպանության հարցն իրավական դաշտ տեղափոխելու առաջին քայլերից մեկը:

 «Կաթողիկոսի ելույթn ընդունում եմ այն տեսանկյունից, որ մենք պահանջատեր պետք է լինենք մեր իրավունքների, այդ թվում նաև` Արևմտյան Հայաստանում գտնվող մեր ունեցվածքի և կալվածքների հանդեպ: Այս ուղղությամբ աշխատանք է պետք տանել: Իրավական տեսանկյունից հարցի լուծումը խիստ կարևոր է այսօր, մենք չպետք է սահմանափակվենք միայն քարոզչությամբ, խոսելով»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա՝ նշելով, որ պետք է փաստաթղթերով մտնել միջազգային դատարան, իրավունքները պաշտպանել:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել