isis-in-syriaAraratnews.am-ը գրում է.

Սիրիական ընդդիմության ակտիվիստները հաղորդում են, որ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինները երկրի հյուսիսում՝ Թուրքիայի հետ սահմանամերձ շրջաններում, ավելի քան 60 գյուղ են գրավել: Այս մասին հաղորդում է BBC-ին:

Այս բնակավայրերի հիմնական բնակչությունը քրդեր են: Ինչպես հաղորդում են Մեծ Բրիտանիայի՝ մարդու իրավունքների պահպանման հետազոտության սիրիական կենտրոնի մասնագետները, հազարավոր բնակիչներ ստիպված են եղել լքել սեփական բնակավայրերը:

Իրավապաշտպանների տվյալներով՝ գրավված տարածքները երեկ լքվել են քրդական զինված խմբավորումների կողմից: Թուրքիան պաշտոնապես բացել է Սիրիայի հետ սահմանը, որպեսզի փախստականները հեռանալու հնարավորություն ստանան:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել