v-mozgu-obnaruzhen-uzel-upravlyayushhij-glubokim-snom_46181_01in.am-ը գրում է.

Գիտնականները ուղեղի հանգույց են հայտնաբերել, որը կառավարում է քնի մակարդակը: Նրանք հուսով են, որ իրենց բացահայտումը կօգնի անքնության և քնի խանգարումները բուժելու այլ նոր մեթոդներ մշակել:

Nature Neuroscience ամսագրում հրապարակված հոդվածի արդյունքները ցույց են տվել, որ քունը խթանող ուղեղի գործունեության գրեթե կեսը տեղի է ունենում գլխուղեղի կեղևում տեղակայված ուղեղի պարաֆասցիալ գոտում:

Գլխուղեղի կեղևը ուղեղի այն հատվածն է, որը կարգավորում է այնպիսի հիմնական ֆունկցիաներ, ինչպիսիք են շնչառությունը, արյան ճնշումը, սրտի կծկումների հաճախականությունը և մարմնի ջերմաստիճանը:

«Քնի կենտրոնի և կյանքի համար կարևոր այլ գործընթացների միջև սերտ կապը ընդգծում է քնի կարևորության էվոլյուցիոնալ կարևորությունը»,- բացատրում են գիտնականները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել