60ob6x4408c0gsos0w4o0oco08kGalaTV.am-ը գրում է.

«Այսօր քաղաքական գործիչներն ու տնտեսագետները հաճախ են հայտարարում` որպեսզի երկիրը կարողանա գոյատևել համաշխարհային գլոբալիզացիայի պայմաններում, այն պետք է հնարավորինս խոշոր լինի: Այդպես է նշվել նաև Շոտլանդիայի անկախության մասին քննարկումների ժամանակ, որ 5,3 միլիոն բնակչությամբ ու մոտ 200 միլիարդ դոլար ՀՆԱ-ով Շոտլանդիայի տնտեսությունը կենսունակ չի լինի: Սակայն չափերը տնտեսական հաջողության երաշխիք չեն հանդիսանում,- գրում են Դանիել Էքերտն ու Հոլգեր Ցշեպիցը գերմանական Die Welt թերթում: -Այդ ոլորտում բազմաթիվ հետազոտություններն, ընդհակառակը, ցույց են տալիս, որ հենց փոքր պետություններում է բնակչության բարեկեցության մակարդակն ավելի բարձր»:

«Մեզ հաջողվել է բացահայտել պետությունների մեծության ու մեկ շնչի հաշվարկով ՀՆԱ-ի բացասական հարաբերակցությունը»,- պատմում է շվեյցարական Credit Suisse բանկի վերլուծաբան Ռիչարդ Քերսլին: Ավելի պարզ ասած` ինչքան մեծ է այս կամ այն պետության բնակչության թիվը, սկզբունքորեն այն ավելի աղքատ է: Հատկապես սա վերաբերում է զարգացած երկրներին: Այսպես, Credit Suisse-ի վարկանիշային ցուցակում, որում հաշվի է առնվում ոչ միայն ֆինանսական կողմը, այլ նաև բնակչության կրթվածության եւ առողջության միջին մակարդակը, առաջին հորիզոնականում է Նորվեգիան, որի բնակչությունը մի փոքր գերազանցում է 5 միլիոնը:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել