Shamshyan.com-ը գրում է.

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ սեպտեմբերի 18֊ին Լոռու մարզի Գուգարք գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակում իրականացնողը մտերիմ հարաբերությունների մեջ է եղել տուժած ընտանիքի հետ: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնել է Գուգարք գյուղի հիմնական դպրոցի տնօրենը, ով նաև հարձակման ենթարկված ընտանիքի հարևանն է: Ըստ Թաթուլի Հարությունյանի դեպքը հետևյալ կերպ է տեղի ունեցել․ «Դուրս եկա դուռը, տեսա 23-ամյա Հայկ Աշուղյանը ճվաց, թե Թաթուլ ձաձա տուն գող է մտել, մտածեցի կարող է թվացել է տղային, թե չէ, տուն եմ մտել, տունը սաղ շաղ տված էր, էդ պահին հորեղբոր կինն եկավ, երեքով կանգնած էինք,հարցրեցի, ասի Ռաֆո ջան հաստատ ես տեսել, ասեց հա, ես էլ զանգեցի անմիջապես ոստիկանության մեր մանկական տեսուչին ու խնդրեցի կապվել ոստիկանության հետ ու տեղյակ պահել, ոստիկաններն արագ եկան ու մինչև ես խոսում էի ոստիկանության հետ, Ռաֆոն մտավ տուն ու էդ պահին իրեն էլ դանակով խփեցին»,-պատմեց տնօրենը: 

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել