263614671in.am-ը գրում է.

ԱՄՆ Սպիտակ տան և Կոնգրեսի մերձակայքում հայտնաբերվել են հեռահաղորդակցման գաղտնալսման անհայտ կայաններ: Ըստ The Washington Post-ի` դրանք գտել և բացահայտել է ESD America ընկերությունը:

Այդ ընկերության ղեկավար Լես Գոլդսմիթը կարծում է, որ կայաններն ամենայն հավանականությամբ պատկանում են օտարերկրյա կառույցների, քանի որ ԱՄՆ գաղտնի ծառայություններն առանց այդ էլ հասանելիություն ունեն տեղի բջջային կապի ծառայությունների փրովայդերներին, բացի այդ, դժվար թե նման կայանները տեղակայեին պետական իշխանության բարձրագույն դաշնային մարմինների կողքին:

Նշվում է, որ կայանները կարող են ոչ միայն գաղտնալսել բջջայինների զրույցները, այլև հեռակա դրանք ներբեռնել լրտեսական ծրագրերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել