Replik.am-ը գրում է․

Մադրիդի «Ռեալի» պարտքն անհամեմատ ավելի մեծ է, քան ասված է պաշտոնական փաստաթղթերում և կազմում է 602 մլն եվրո: Այս մասին հայտնել է Մադրիդի «Ռեալի» արժեքների պահպանման ասոցացիայի նախագահ Կառլոս Մենդոսան, գրում են տեղի ԶԼՄ-ները:

Ավելի վաղ Արքայական ակումբի ղեկավարությունը հայտարարել էր, որ ակումբի պարտքը կազմում է 283 մլն եվրո. «Այս փաստերը կասկածելի են ֆինանսական ոլորտի շատ մասնագետների համար»,-նշել է Մենդոսան` հավելելով, որ անցած տարի սերուցքայինների պարտքը կազմել է 540 եվրո, իսկ այս տարի` արդեն 602 մլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել