Ladynews.am-ը գրում է․

Պարզունակ հնչող հարց է, որն առնվազն մեկ անգամ անհանգստացնում է մեզանից յուրաքանչյուրին:

Իրոք, եթե դուք կարողանայիք ներթափանցել ձեր ընտրյալի գլխի մեջ, ապա, ինչպես մեզ թվում է, ոչ մի խնդիր այլևս չէր լինի:

Տղամարդուն պետք է, որ իրեն կերակրեն, երբեք չմերժեն ինտիմ հարաբերություններում և…հանգիս թողնեն:

Որքան էլ ծիծաղելի է հնչում այս արտահայտությունը, սակայն ճշմարտության հատիկ դրանում, այնուամենայնիվ, կա: Մեզ հատուկ զգացմունքային պոռկումները խորթ չեն նաև տղամարդկանց, սակայն շատ քիչ չափով:

Տղամարդն իր էությամբ որսորդ է, զինվոր և նրա գլխավոր խնդիրը հաղթելն ու տիրելն է: Նրա համար առաջնահերթը ձեզ տիրելն է, հարաբերություններ հաստատելը, իսկ երբ դրանք արդեն կան, նա այլևս գրեթե դադարում է դրանց մասին մտածել: Նա թքած չունի այդ հարաբերությունների վրա, սակայն այլևս չի մտնում դրանց էության մեջ, ականջալուր չի լինում դրանց զարկերակին, ինչպես որ դուք եք անում:

Փոխարենը կինն իրեն ծանրաբեռնում է ամենատարբեր հարցերով. արդյո՞ք ամեն ինչ կարգին է, իսկ չի՞ սառել նա իմ նկատմամբ և այդպես շարունակ: Կինը պարբերաբար ցանկանում է լսել, որ ինքը սիրված է ու իր կարինքն ունեն: Իսկ շատ տղամարդիկ անկեղծորեն կարծում են, որ եթե իրենք մեկ անգամ ասել են ինչ-որ քնքույշ խոսք, ապա Նա պետք է դա հիշի որպես աքսիոմա: Նրանց համար դժվար չէ դա ասելը, պարզապես նրանք դրա անհրաժեշտությունը չեն զգում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել